ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Այվազյանական փառատոնը կայանալու է

Այվազյանական փառատոնը կայանալու է
14.10.2013 | 14:03

«Աղասի Այվազյան» հիմնադրամը կազմակերպում է «Այվազյանական հանրապետական թատերական փառատոնը», որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 11-18-ին:

Փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ տեղեկացմամբ` այս տարի աննախադեպ ակտիվ են մարզային թատրոններն ու թատերախմբերը: Մինչ օրս հայտեր են ներկայացրել Երևանի, Վանաձորի, Գավառի, Ալավերդու, Օշականի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մի շարք թատրոններ ու թատերախմբեր: «Չնայած «Այվազյանական հանրապետական թատերական փառատոնն» ըստ էության մեկ հեղինակի փառատոն է, այդուհանդերձ թատերական միավորումները ցուցաբերում են հետաքրքրություն և հիանալի ակտիվություն, ինչն անշուշտ ողջունելի և ուրախալի փաստ է»,- ասում է Էրիկ Բարսեղյանը:
Փառատոնն անցկացվում է 2-րդ անգամ: Այս տարի այն երկու անգամ հետաձգվել է: Փորձեցինք պարզել` ֆինանսական և այլ խնդիրների պատճառով էլի մեկ անգամ չի՞ հետաձգվի այվազյանական փառատոնի մեկնարկը:
Փառատոնի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու ՍԻՐԱՆՈՒՅՇ ՆԱԶԼՈՒԽԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ դիմել են մի շարք պետական և մասնավոր կառույցների: Առաջինը արձագանքել է քաղաքապետարանը, ինչի համար շնորհակալություն են հայտնում քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Արձագանքներ, հավանաբար, դեռ կլինեն:
«Այվազյանական փառատոնը նպատակ ունի հանրությանը ծանոթացնելու մեծանուն դրամատուրգի պիեսներին,-ասաց նա,- Հայաստանի և Արցախի տարածքում գործող պետական և ոչ պետական թատրոնների խաղացանկում ավելացնելու Աղասի Այվազյանի պիեսների բեմադրությունները: Ամեն ինչ անելու ենք, որ կյանքի կոչվի փառատոնը, մանավանդ, որ մեծ թվով թատրոններ ու թատերախմբեր պատրաստվել են փառատոնին: Լինելու են նաև նոր պիեսների բեմադրություններ»:
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում:
Փառատոնի պատվավոր նախագահն է Աղասի Այվազյանի այրին` տիկին Գրետա Վերդյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ